00:00:00

«Արժեքավոր գործընկեր». Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում հանդիպել է Եվրոպայի հարցերով նախարարի հետ

15:03, 31 հուլիս 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնական այցով մեկնել է Միացյալ Թագավորություն: Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով նորանշանակ նախարար Քրիստոֆեր Պինչերը հանդիպում է ունեցել ոչ պաշտոնական այցով ՄԹ-ում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ինչի մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում. «Ուրախ եմ Հայաստանի նախագահ Սարգսյանին ողջունել Արտաքին գործերի եւ համագործակցության նախարարությունում։ Հիանալի է Եվրոպայի հարցերով նախարարի իմ պաշտոնավարումը սկսել ՄԹ-ի համար արժեքավոր գործընկեր երկրի ղեկավարի հետ հանդիպումով։ Ակնկալում եմ համատեղ աշխատանք՝ շարունակելու զարգացնել հարաբերությունները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր