00:00:00

Երեւանում ամենուր տարածված աղբի մեջ ամեն տեսակ պաթոգեն միկրոօրգանիզմներ կան. Մելիտա Հակոբյան

14:16, 31 հուլիս 2019

Երեւանում ամենուր տարածված աղբի մեջ ամեն տեսակ պաթոգեն միկրոօրգանիզմներ կան, այսինքն մարդու համար վտանգավոր ինֆեկցիաներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նա պատմեց, որ օրեր առաջ տեսել է, թե ինչպես մեկ ամիս մնալուց հետո աղբատարը եկել է աղբը հավաքելու. «Աղբը սեղմում էին եւ պետք է տեսնեիք, թե ինչ կեղտաջրեր էին դուրս գալիս: Ես համոզված եմ, որ այդտեղ ամեն տեսակ պաթոգեն միկրոօրգանիզմներ կային, այսինքնմարդու համար վտանգավոր ինֆեկցիաներ: Հեռաալուց հետո բնակիչներն սկսեցին իրենք մաքրել տարածքը, որովհետեւ ահավոր հոտ էր ընկել»: Նրա խոսքով, Հայաստանը մարդու ժանտախտի էնդեմիկ օջախ է, եւ եթե աղբը այնքան է մնում, որ առնետները մարդկանցից չեն վախենում եւ կարող են անգամ կծել երեխաներին, Աստված մի արասցե, որ մեզ մոտ ժանտախտ տարածվի: «Այսօր բժշկական համալսարանը չունի սանիտարահիգիենիկ ֆակուլտետ, այսինքն մերնք պրոֆիլակտիկ ոչինչ չենք կարողանալու անել»,-ընդգծեց Հակոբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր