00:00:00

Մանկական Եվրատեսիլից հայտնի Վլադիմիր Արզումանյանը նշանվել է

12:09, 31 հուլիս 2019

Երեկ հուլիսի 30-ին նշանադրվել է Մանկական Եվրատեսիլի Վովկան` Վլադիմիր Արզումանյանը: Նրա ընտրյալը Ստեփանակերտից է՝ Սլավոնական համալսարանի ուսանողուհի Աննա Հարությունյանը: Վլադիմիրն Աննային սիրահարվել է երբ նա դեռ դպրոցական էր: Երեկ Շուշիում տեղի է ունեցել նրանց նշանադրությունը, որի ընթացքում Վլադիմիրը կատարել է Աննային նվիրված մի երգ, որի վերնագիրն է «Իմս»: Երգը հնչել է առաջին անգամ, շուտով տեղի կունենա պրեմիերան նաև համացանցում: Միջոցառումը վարել է Արցախում հայտնի հաղորդավար Հունան Թադևոսյանը: Հիշեցնենք, որ Վլադիմիր Արզումանյանը  Հայաստանը Մանկական Եվրատեսիլը ներկայացրել է 2010 թվականին՝ Մամա երգով, հաղթել ու եվրոպական հեղինակավոր նախագիծըն առաջին անգամ բերել մեր երկիր։ Irakanum.am-ը շնորհավորում է զույգին՝ մաղթելով անսահման երջանկություն։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր