00:00:00

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

12:53, 31 հուլիս 2019

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հուլիսի 29-ին աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերում և մարտական հենակետերում: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: Հենակետերից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ճաշել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, ստուգել դիրքապահներին տրամադրվող սննդամթերքի որակը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խրախուսել է մարտական հերթապահություն կրման ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին, մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն: Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր