00:00:00

Կյանքից հեռացել է ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանը

11:47, 31 հուլիս 2019

Կյանքի 82-րդ տարում մահացել է քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր, ՌԴ ժողովրդական նկարիչ, Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը` ցավակցելով նկարչի հարազատներին ու մտերիմներին մեծ կորստի համար: Ֆրիդ Սողոյանը ծնվել է Լենինականում, 1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Ստեղծել է դիմաքանդակներ և մոնումենտալ դեկորատիվ գործեր, որոնք առանձնանում են կերպարների ներկա ու հավերժ գոյության շեշտադրմամբ։ Յուրովի մեկնաբանությամբ է կերտել Ստեփան Շահումյանի, Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների բազմաթիվ հուշարձաններ ՀՀ -ում, ԼՂՀ -ում, Սամարղանդում և այլուր, Արևելքի մեծ իմաստասերների արձանները՝ Սամարղանդի հիմնադրման թանգարանի ճակատամասում: Նրա հանրահայտ ստեղծագործություններից են «Նկարչուհին», «Արթիկցի քարհատ բանվոր», «Վաստակավոր երկրաբան Ավետիսյանը», «Կնոջս դիմաքանդակը», «Սամարղանդցի հնագետ Ռ. Սուլեյմանով», «Հորս դիմաքանդակը», «Արարողը», «Արևածագ», «Նեստոր տարեգիրը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր