00:00:00

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ

10:14, 31 հուլիս 2019

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի մահվան մասին: Լինելով ստեղծագործական հարուստ ու բովանդակալից ճանապարհ անցած և մեծ հարգանքի արժանացած արվեստագետ` հայ թատրոնի երախտավոր Երվանդ Ղազանչյանը լուսավոր հետք թողեց թատրոնի պատմության մեջ, իսկ նրա կյանքն ու գործը հայրենի թատերարվեստին անմնացորդ ծառայելու, արվեստի միջոցով բարության և մարդասիրության անանց արժեքները տարածելու վառ օրինակ էր: Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր