00:00:00

Երևանում 21-ամյա կին է մահացել. նրա հղիությունն ընդհատել էին օրեր առաջ

10:26, 31 հուլիս 2019

[caption id="attachment_136859" align="alignleft" width="300"] Bright lights at the end the hospital corridor. The concept of life and death.[/caption] Երեկ՝ հուլիսի 30-ին, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 21-ամյա մի կին։ Նա ապրում էր Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` կինը մոտ 7-8 ամսեկան հղի վիճակում մայրաքաղաք էր տեղափոխվել հուլիսի 22-ին։ Պտուղը հեռացվել էր, իսկ երիտասարդ կինը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն`շնչառական անբավարարության դեմ բուժում ստանալու համար։ Ցավոք, հոսպիտալացվելուց յոթ օր անց նա մահացավ։ Մահացած աղջկա հարազատները մեղադրում են «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտին», որտեղ և մինչև «Արմենիա» ԲԿ տեղափոխվելը բուժվել էր նա։ Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր