00:00:00

Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել. պարզաբանում է Սունդուկյան թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն

16:06, 14 հուլիս 2019 Մշակույթ

Այսօր առավոտից համացանցում և լրատվամիջոցներում տարածվում է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան լուրը: Aysor.am-ի հետ զրույցում Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը տեղեկացրեց՝ դա ապատեղեկատվություն է, Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել: «Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել նրա որդու՝ Գոռի հետ: Ռուդոլֆ Ղևոնդյանը ներկայումս գտնվում է Բելգիայում: Այո, վիճակը ծանր է, բայց, Փառք Աստծո, չի մահացել: Տարածված լուրը ճիշտ չէ»,-մեզ հետ զրույցում նշեց Ա. Ներսիսյանը: Irakanum.am-ը առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում սիրված դերասանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր