00:00:00

Facebook ընկերությունը կարող է տուգանվել 5 միլիարդ դոլարով

02:13, 14 հուլիս 2019 Աշխարհ

Միացյալ Նահանգների Դաշնային առևտրային հանձնաժողովը, որ կոչված է պաշտպանելու սպառողների իրավունքները, որոշել է 5 միլիարդ դոլարով տուգանել Facebook ընկերությանը՝ համանուն սոցցանցի աշխատանքի ընթացքում օգտվողների անձնական տվյալների պաշտպանությունը պատշաճ չիրականացնելու համար։ Եթե այս որոշումը հաստատվի երկրի արդարադատության նախարարության կողմից, ապա դա այս կառույցի կողմից տեխնոլոգիական ընկերությանը դեմ երբևէ սահմանված ամենախոշոր տուգանքը կլինի։ Նման խիստ պատիժ նախաձեռնելու պատճառ սոցցանցի ու Cambridge Analytica ընկերության համագործակցության ժամանակ թույլ տրված խախտումներն են եղել, որոնց մասին հանրությունը, թերևս, արդեն մոռացել է, բայց ոչ իշխանությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր