00:00:00

Ռուսասատանում կստեղծեն Սու-30ՍՄ կործանիչի նոր տարբերակ

19:02, 13 հուլիս 2019 Աշխարհ

Ռուսաստանում մշակում են Սու-30ՍՄ բազամանպատակային կործանիչի նոր մոդիֆիկացիա, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ավիաարդյունաբերությունում աղբյուրին: Գործակալության զրուցակիցն ասել է, որ Սու-30ՍՄԴ ծածկագրով արդիականացված կործանիչի ստեղծման փորձարարա-նախագծային աշխատանքները սկսել է Սուխոյի Փորձարարա-նախագծային բյուրոն: Այս մոդիֆիկացիան կունենան ամենաարդիական շարժիչը՝ ԱԼ-41Ֆ-1Ս, որը հիմա տեղադրվում է Սու-35 սերիական օդանավերի վրա: Նրա խոսքով՝ աշխատանքները կատարվում են «Իրկուտ» կորպորացիայի հետ համատեղ, որը թողարկում է Սու-30ՍՄ սերիական կործանիչները: Նոր շարժիչով Սու-30ՍՄԴ-ի փորձնական թռիչքները պետք է տեղի ունենան 2020 թվականին, հայտնել է աղբյուրը: Փորձարարա-նախագծային աշխատանքների կատարման արդյունքներով՝ համապատասխանաբար որոշում կընդունվի, թե արժի արդյոք այս շարժիչով հագեցնել այս տեսակի բոլոր շարային կործանիչները, նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր