00:00:00

Մոսկվայում դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ հետմահու քրեական գործ է հարուցվել

15:27, 12 հուլիս 2019 Աշխարհ

Մոսկվայում անցյալ տարի սպանված 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ, որի սպանության համար դատում են նրա երեք դուստրերին, հետմահու քրեական գործ է հարուցվել, գրում է «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ը՝ աղբյուրի հղումով: Գործը հարուցվել է «Խոշտանգումներ», «Սեռական բնույթի բռնի գործողություններ», «Սեռական բնույթի գործողությունների դրդում» հոդվածներով: Քննիչները ենթադրում են, որ տղամարդու պահվածքը կարող էր նրա սպանության դրդապատճառ դառնալ: Հունիսին ՌԴ Քննչական կոմիտեն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք է ներկայացրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հրապարակել էին աղջիկների առաջին ցուցմունքների սղագրությունը: Հարցաքննությունների ժամանակ նրանք ամենայն մանրամասնությամբ պատմել են հոր հետ համատեղ կյանքի, նրա կողմից գործադրված նողկալի սեռական բռնությունների մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր