02:06:22

Ավտովթար Կոտայք-Կապուտան ճանապարհին․ կան վիրավորներ

13:40, 26 մարտ 2018 Պատահարներ

Մարտի 25-ին, ժամը 15:38-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայք-Կապուտան ավտոճանապարհի 1-ին կմ-ին ՎԱԶ-2110 մակնիշի 34 RF 403 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1956 թ. ծնված Հ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և ուղղել ավտոմեքենան: Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31