Հայաստանում արմատացած անպատժելիության մթնոլորտը գործող իշխանությունների օրոք վաղուց ոչ մեկի համար նորություն չէ: Քրեաօլիգարխիկ համակարգը, բիզնես- իշխանությունը կուռ համագործակցությունը հանգեցրել է նրան, որ «ապահով» Հայաստանում մահացու վրաերթ իրականացնողները, ովքեր վայելում են իշխանության հովանավորչությունը մնում են անպատիժ: Հասարակությունը նմանատիպ օրինակների պակաս չունի: Հիշեցնենք օրինակ Հրազդանի քաղաքապետի որդու դեպքը: Երիտասարդը մահացու վրաերթի պատճառ էր դարձել, սակայն ոչ միայն չպատժվեց, այլ ստացավ մեդալ Սերժ Սարգսյանից:
Օրերս էլ հերթական մահացու վրաերթը տեղի ունեցավ Երեւանում: Խոսքը մարտի 10-ին Կենտրոնական բանկի մոտ տեղի ունեցած մահվան ելքով վթարի մասին էր: Այդ գործով ձերբակալված անձը շատ կարժ ժամանակ ազատ արձակվեց:
Նշենք, որ ձերբակալված անձը, տեղեկությունների Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է, «Մարիաննա» ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին` Ժորա Վարդանյանը:
Վերջինս 2018թ. մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Մարիա Գրիգորյանին (ծնվ. 1943թ.), որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել էր։ Ավտոմեքենայի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել էր:
Դեպքից հետո պարզվեց, որ վթարի մասնակից մեքենան հաշվառված է «Մարիաննա» ընկերության անունով, դրանում հայտնաբերվել էր Ժորա Վարդանյանի վարորդական վկայականը, ինչպես նաև վերջինիս անվամբ գրանցված գազային ատրճանակ:
Թեև մեքենան այս կամ այն կերպ առնչվում էր Ժորա Վարդանյանին, մարտի 11-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ոստիկանություն էր ներկայացել մի անձ և հայտնել, թե վրաերթն ինքն է կատարել: Այդ անձն ազատ է արձակվել:
Հերթական անպատժելիության մթնոլորտը: Հայտարարվեց, թե ընկերությունը բազմաթիվ բարեգործություններ է անում: Որեւէ մեկը այս հանգամանքը չի վիճարկում, սակյան բարեգործություն անելը դեռեւս կատարած հանցագործությունը չի մեղմացնում:
Հայաստանում առհասարակ բարեգործությունը վաղուց դարձել է հարկերը թաքցնելու, անպատիժ մնալու հարմար միջոց: Մինչդեռ բարեգործությունը դադարում է այդպիսին լինելուց, երբ դրա մասին բարձրաձայնվում է:
«Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին հիմա ազատությունն է վայելում: Ընկերությունից եւ նախաքննություն իրականացրած մարմնից էլ կշարունակեն հայտարարել, թե իրականում նրանք ազատ են թողել մի անձի, առանց որի մեծահոգության հայ ազգը պարզապես սովից «կմեռներ»: Սա է հայկական արդարադատության բանաձեւը:
Բնավ զարմանալի չի լինի, որ կատարած բարեգործությունների համար Ժորա Վարդանյանի կրծքից եւս Սերժ Սարգսյանը մեդալ կախի:
Այս պարագայում արդարադատությունից դժգոհելու արդարացի տեղ ունեն Ճըվ-Ճըվ Արոյի որդիները: Նրանք դեռ անաատության մեջ են:
Irakanum.am