00:00:00

Արմավիրի մարզում այրվել է ավտոմեքենա

22:36, 25 մայիս 2026 Պատահարներ

Մայիսի 25-ին, ժամը 10։46-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան-Նոր Արտագերս ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:08-ին, մարվել՝ 11:15-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր