00:00:00

«Ռուսթավի 2» հեռուստաալիքը Պուտինին հայհոյած լրագրողին 2 ամսով զրկել է հաղորդումներ վարելու իրավունքից

03:01, 09 հուլիս 2019 Աշխարհ

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի կառավարող մարմինը «P.S.» հեղինակային ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի լիազորությունները 2 ամսով դադարեցնելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է apsny.ge վրացական կայքը՝ հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիայի հայտարարությանը հղում կատարելով: Հայտարարության մեջ նշվում է, որ Գաբունիայի պահվածքն անտեղի ու անպարկեշտ է եղել: Ասվում է, որ այդ խոսքերը մեծ վնաս են հասցրել այն նույն պայքարին, որին պետք է նպաստեին հաղորդավարի հնչեցրած հայտարարությունը: Բացի այդ, համաձայն հայտարարության, Գաբունիայի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին նմանօրինակ հայհոյանքներ հնչեցնելը մասնագիտական մեծ սխալ է ու անպարկեշտություն՝ երկրում տեղի ունեցող զարգացումներին բացարձակ չհամապատասխանող: Հեռուստաալիքի կառավարող մարմնի որոշմամբ՝  Գաբունիան 2 ամսով կզրկվի լրագրողական լիազորություններից: Սահմանափակումը մասնավորապես կվերաբերի նրա վարած «P.S.» և «Արչևանի» հաղորդումներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր