00:00:00

Իրանն ուրանի հարստացման մակարդակը գերազանցել է 3,67%-ով. ՄԱԳԱՏԷ

02:50, 09 հուլիս 2019 Աշխարհ

Ատոմայի էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գործադիր տնօրեն Յուկիա Ամանոն տեղեկացրել է, որ Իրանը հուլիսի 8-ին ուրանի հարստացման մակարդակը գերազանցել է 3,67%-ով, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Գործադիր տնօրեն Յուկիա Ամանոն տեղեկացրել է, որ հուլիսի 8-ին գործակալության տեսուչները հաստատել են, որ Իրանը 3,67%-ով գերազանցել է ուրանի հարստացումը»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնական ներկայացուցիչը: Ավելի վաղ Իրանում հայտարարել էին, որ հուլիսի 7-ից մտադիր են ուրանը հարստացնել միջուկային գործարքով նախատեսված 3,67% մակարդակից ավելի բարձր, եւ դա կանեն այն մակարդակով, որը հարկավոր են համարում: Թեհրանի պնդմամբ՝ իր որոշումը չի խախտում միջուկային համաձայնագիրը: Իրանում պնդում են, որ այդ քայլին են դիմել ԱՄՆ կողմից պատժամիջոցների խստացումից եւ համաձայնագրից դուրս գալուց հետո: Բացի այդ, Իրանում հայտարարում են, որ համաձայնագրի մյուս կողմերը՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, չեն իրականացնում համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունները:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր