00:00:00

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը

02:56, 08 հուլիս 2019 Մշակույթ

Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 7-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը` Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  մեկ շաբաթ շարունակ մշակութասեր հանրությունը կինոփառատոնի շրջանակում հնարավորություն կունենա դիտել  համաշխարհային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները: 16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել են ֆիլմեր Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոների խաղացանկերից: Այս տարի լինելու են միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ: Նախատեսված է նաև «Տարածաշրջանային համայնապատկեր» խորագրով արտամրցութային ծրագիր անցկացնել: Կան նաև արտամրցութային ծրագրեր: Դրանք կրում են «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրությոյւններ», «Հարգանքի տուրք», «Ծուռ ծիրան» խորագրերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր