00:00:00

Գոհացրեց պաշտպանությունում խաղը, սակայն կարող ենք ավելի լավ խաղալ. մարզիչ

02:15, 25 մարտ 2018 Սպորտ

0:0 հաշվով ավարտված Հայաստան-Էստոնիա հանդիպումից հետո թիմի մարզիչ Արթուր Պետրոսյանն ասել է, որ գոհ է տղաների խաղից:

«Գոհացրեց պաշտպանությունում խաղը, սակայն կարող ենք ավելի լավ խաղալ: Առաջին խաղակեսում ավելի հարձակողական ոճով խաղացինք, իսկ երկրորդում խաղադաշտ դուրս բերեցինք երկրորդ հենակետային կիսապաշտպանի: Կաղում էինք վերջին փոխանցման հարցում:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Նորբերտո Բրիասկոն զուրկ էր խաղային պրակտիկայից վնասվածքի պատճառով: Բալեկյանը լավ որակներով օժտված ֆուտբոլիստ է, շատ լավ մերվեց թիմին, սակայն նրան ժամանակ է պետք: Մշտապես աշխատում ենք նոր ֆուտբոլիստներ հայտնաբերելու ուղղությամբ: Հնարավոր է, որ ապագայում էլ հավաքականում նորեկներ լինեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր