00:00:00

Մի քիչ դժվար հանդիպում ստացվեց. սկզբից լավ չէինք խաղում. Մխիթարյան

01:19, 25 մարտ 2018 Սպորտ

Ֆուտբոլի ազգային հավաքականը 2018 թվականը սկսեց ոչ ոքիով: Մեր ֆուտբոլիստները Հանրապետական մարզադաշտում  0:0 խաղացին Էստոնիայի ընտրանու հետ: Թեև մրցակիցը թույլ էր, մեր ֆուտբոլիստները այդպես էլ չկարողացան լուրջ գոլային պահեր ստեղծել, հատկապես թույլ էր մեր հարձակման գիծը: Երեք օր անց Հայաստանի հավաքականը Երևանում կմրցի Լիտվիայի հետ: Հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Մի քիչ դժվար հանդիպում ստացվեց: Սկզբից լավ չէինք խաղում, լավ չէինք համագործակցում, բայց հետո շտկվեց: Երկրորդ կեսի սկզբում ինչ-որ տեղ չէր ստացվում, բայց հետագայում կարողացանք խաղի ռիթմը բռնել: Բայց արդեն ուշ էր: Ավելացնելու ոչինչ չկա: Հույս ունեմ՝ Լիտվայի հետ խաղում ավելի լավ կխաղանք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր