00:00:00

Էրեբունիում 20-ամյա երիտասարդը դանակահարել է 32-ամյա տղամարդու

17:29, 03 հուլիս 2019 Հասարակություն

Հունիսի 29-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հիվանդանոցից հայտնել էին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 32-ամյա մի տղամարդ: Ոստիկանության տեղեկացմամբ՝ Էրեբունու և Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած համատեղ օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 29-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Խաղաղ Դոնի 13 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակով հարվածել է 20-ամյա մի երիտասարդ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 2-ին, ժամը 13.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նա ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր