Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրերի 3-րդ մրցութաշրջանի բացումը, որը միտված է պետական միջոցների բաշխման թափանցիկ և մրցակցային համակարգի գործունեության, արվեստի տարբերբնագավառների համաչափ զարգացման, ազատ և մասնակցային մշակութային դաշտի կառուցման, ժամանակակից արվեստների և ստեղծարարարդյունաբերության զարգացման, պատմամշակութային ժառանգության պահպանման և արդյունավետ կառավարման, տարբեր հարթակներում հայկականմշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացման ապահովմանը:
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ
Մրցույթն անցկացվում է 10 անվանակարգում: Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման և մրցույթի մասնակցության համար, բացիմրցույթի ընդհանուր պայմաններից, սահմանված են հավելյալ չափորոշիչներ:
◆ Տեսարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ (կերպարվեստ, դիզայն, դեկորատիվ-կիրառական, լուսանկարչություն, վիդեոարվեստ) ◆ Երաժշտարվեստի և պարարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ ◆ Կինոարվեստի ստեղծագործական միջոցառումներ (բացառությամբ կինոարտադրության նախագծերի) ◆ Թատերարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ ◆ Մշակութային կրթության ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ ◆ Մարզային մշակութային ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ ◆ Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի նախագծեր և միջոցառումներ ◆ Թանգարանային և գրադարանային ոլորտների ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ ◆ Գրական ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ (բացառությամբ` հրատարակչական նախագծերի) ◆ Հոբելյանական ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ:
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
◆Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք ունենժամանակակից արվեստների, գրի և գրահրատարակչության, ստեղծարար արդյունաբերության, մշակութային կրթության, մշակութայինժառանգության, արևմտահայերենի պահպանության և հանրայնացման, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութայինզբոսաշրջության և ներառականության խթանմանն ուղղված նորարական և հեռանկարային նախագծեր:
◆ Հայտերը ներկայացվում են նախարարության պատվերով իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցույթի անցկացմանկարգի* համապատասխան: *Ծանուցում. Դրամաշնորհային մշակութային ծրագրերին մասնակցելու մանրամասն տեղեկատվությունը ներառված էկարգում:
◆ Ներկայացված հայտերից առաջնահերթություն է տրվում նախարարության որդեգրած մշակութային քաղաքականությանն ու ռազմավարականգերակայություններին համապատասխանող ծրագրերին, ինչպես նաև դեբյուտային, համաֆինանսավորվող, թիրախավորված և երկարատևարդյունավետություն ապահովող ծրագրերին։
Մրցույթի մասնակցության փաթեթը ներառում է՝ ◆ Հայտաձև՝ համաձայն ձևաչափի (Ձև N 1), ◆ Նախահաշիվ՝ համաձայն ձևաչափի (Ձև N 2), ◆ Կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները, ◆ Տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ, ◆ Տեղեկանք նախագծի համագործակցող և համաֆինանսավորող կողմերի մասին, ◆Ծրագրին առնչվող նյութեր (առկայության դեպքում)՝ լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ:
Հայտադիմումը պետք է լրացվի հայերեն: Կից փաստաթղթերը պետք է լինեն հայերեն կամ համապատասխան հայերեն թարգմանությամբ:
Հայտադիմումի փաթեթի լրացման ընթացքում առաջացած հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ յուրաքանչյուր ծրագրի համապատասխան անվանակարգի ներքո զետեղված հեռախոսահամարով։
Հայտադիմումի փաթեթը ներկայացվում է նախարարության ընդհանուր բաժին՝ թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով (նյութերի ծավալըչպետք է գերազանցեն 20 MB)՝ և ընդունվում է մինչև մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Մասնակիցը չի կարող նույն անվանակարգով, նույն մրցաշրջանում ներկայացնել մեկից ավելի հայտ: Անվանակարգին չհամապատասխանող և թերիլրացված հայտերը մերժվում են:
ՄՐՑՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Մրցույթի մեկնարկ 01.07.2019 Հայտերի ներկայացման վերջնաժամկետ 20.07.2019 Մրցույթի արդյունքների հայտարարում 20.08.2019
ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ
Դրամաշնորհները տրվում են միայն ընթացիկ տարվա համար։ Կախված ուղղությունից, նախարարության ռազմավարական գերակայությունների հետհամապատասխանությունից և ներկայացված բյուջեի ծավալներից՝ ծրագրերը կարող են ֆինանսավորվել մասնակի կամ ամբողջապես։
Հայաստանյան և միջազգային ընդգրկում ունեցող այն ծրագրերը, որոնց նախապատրաստման համար պահանջվում է ավելի ժամանակ, քան մրցույթիմեկ պարբերաշրջանն է, կարող են առաջարկվել նախորդ պարբերաշրջաններում, պայմանով, որ հայտադիմումի մեջ հստակ հիմնավորվի դրանցընդգրկունությունը և աշխատանքային ժամանակացույցի մեջ մանրամասն նշվեն իրականացման փուլերը։