00:00:00

Սասուն Միքայելյանի ապագա փեսան Կոտայքի մարզպետ չի նշանակվի

15:02, 03 հուլիս 2019

ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի թիմակիցները պնդում են, որ տեղեկություններն այն մասին, որ Միքայելյանը նպատակ ունի դստեր նշանածին՝ Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանին «դարձնել» մարզպետ։ Նշենք, որ Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Սասուն Միքայելյան- Ռոմանոս Պետրոսյան լարված հարաբերությունների պատճառը պաշտոնն է։ Մենք գրել էինք, որ Սասուն Միքայելյանը ակտիվորեն քննադատում է Ռոմանոս Պետրոսյանին, որպեսզի հասնի նրա պաշտոնանկությանը եւ նշանակվի ապագա փեսան։ Սասուն Միքայելյանի կողմնակիցները մեզ հայտնեցին, որ նման նպատակ վերջինս չունի, ավելին չի բացառվում, որ Վասակ Վարդանյանն ազատվի Կոտայքի փոխմարզպետի պաշտոնից։ «Չկա նման բան»,- ասաց Միքայելյանի մտերիմներից մեկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր