00:00:00

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Լեոնիդ Կալաշնիկովի հետ (տեսանյութ)

14:11, 03 հուլիս 2019

Աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը, նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ: Ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր: Լեոնիդ Կալաշնիկովը բարձր է գնահատել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում գործակցության զարգացմանն ուղղված Գագիկ Ծառուկյանի ջանքերը՝ ընդգծելով, որ ԲՀԿ նախագահը բազմաթիվ գործերով է ապացուցել Ռուսաստանի հանդեպ ջերմ ու եղբայրական վերաբերմունքը: Ռուս բարձրաստիճան պաշտոնյան առանձնահատուկ ընդգծել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում կառուցվող ռուսական թեքումով դպրոցի դերը՝ նշելով, որ այն նոր թափ կհաղորդի հայ-ռուսական հարաբերություններին և երկու երկրների դարավոր բարեկամությանը: Անդրադառնալով Հայաստանի խորհրդարանում վերջերս ստեղծված Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությանը՝ Լեոնիդ Կալաշնիկովը նշել է, որ չնայած ձևավորման կարճ ժամանակահատվածին, հանձնաժողովը հասցրել է կարևոր աշխատանք կատարել և արդյունավետ գործակցություն հաստատել ռուս գործընկերների հետ: Գագիկ Ծառուկյանն իր հերթին վերահաստատել է, որ պատրաստ է շարունակել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը միտված ջանքերը տարբեր ուղղություններով՝ տնտեսականից մինչև կրթական ու մշակութային: ԲՀԿ նախագահը կարևոր է համարել նաև միջխորհրդարանական կապերի, փոխադարձ այցելությունների ու շփումների էլ ավելի ակտիվացումը: Կողմերն անդրադարձել են նաև «Բարգավաճ Հայաստան» և Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև հաստատված երկարամյա սերտ գործակցությանըª ընդգծելով, որ քաղաքական երկու ուժերին հաջողվել է էապես նպաստել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը: Գագիկ Ծառուկյանը Լեոնիդ Կալաշնիկովին հրավիրել է Հայաստան: Ռուս բարձրաստիճան պաշտոնյան սիրով ընդունել է այն՝ նշելով, որ ԲՀԿ նախագահի հրավերով Հայաստան կատարած վերջին այցի ջերմ տպավորությունները մինչև օրս թարմ են մնացել:   https://www.youtube.com/watch?v=h3QneXzXmws

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր