00:00:00

Ամեն ինչից՝ մի քիչ, մի քիչ. ինչի մասին են խոսել Սարգսյանն ու Պուտինը Եվրոպական խաղերի փակմանը

13:53, 03 հուլիս 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Մինսկում Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողության ժամանակ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցին: Մինսկից վերադառնալու ընթացքում լրագրողները ՀՀ նախագահից հետաքրքրվեցին, թե ինչի մասին է խոսել ՌԴ նախագահի հետ. «Ի՞նչ կարող էին խոսել երկու նախագահները Մինսկում՝ Եվրոպական երկրորդ խաղերի փակման ժամանակ:  Ամեն ինչից՝ մի քիչ, մի քիչ»,- ասաց Արմեն Սարգսյանը։ ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր