00:00:00

ՀՀ վարչապետն առաջարկել է մի խումբ պաշտոնյաների կոչումներ շնորհել

10:55, 03 հուլիս 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ առաջարկել է  կոչումներ շնորհել մի խումբ պաշտոնյաների:  ՀՀ վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: ՀՀ վարչապետն առաջարկել է. - ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, - ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, - ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան,  - ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, - ՀՀ ոստկանության պետ Վալերիյ Օսիպյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, - Քննչական կոմիտե նախագահ Հայկ Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, - ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, - Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր