00:00:00

Ինդոնեզիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագիրն է հանձնել Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գլխավոր քարտուղարին

01:45, 03 հուլիս 2019

Հուլիսի 1-ին Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագիրը հանձնեց Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղար Դատո Լիմ Ջոկ Հոյին (Lim Jock Hoi)՝ ստանձնելով կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչի պարտականությունները: Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը կարևորեցին Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի երկրների միջև համագործակցության ձևավորումն ու ընդլայնումը, որի համար էական խթան կարող է հանդիսանալ 2018թ.-ի նոյեմբերին ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ-ի միջև կնքված համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Առանձնակի նշվեցին զբոսաշրջության, առևտրի ոլորտները, կարևորվեց փորձագիտական ու գործարար շրջանակների միջև կապերի հաստատումն ու խորացումը: Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում հայկական համայնքի ունեցած պատմական դերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր