
Ինչպես հայտնի է, ապրիլի 18-ին Կառավարությունը հաստատեց քաղաքապետարանի կողմից աղբատար 5 «ԿամԱԶ» ավտոմեքենա ձեռք բերելու մասին որոշումը։ Մայիսի 5-ին քաղաքապետի մամուլի քարտուցարը հայտարարեց՝ «ԿամԱԶ» ավտոմեքենաներն արդեն Հայաստանուն են, ու մի քանի օր անց գործի մեջ կդրվեն։
Irakanum.am-ը տեղեկություն էր ստացել այն մասին, որ այժմ 5 ավտոմեքենայից 3-ը չի աշխատում։ Այս թեմայի հետ կապված՝ մեր թղթակիցը զրուցեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ։
«Ես հերքում եմ ձեր ունեցած տեղեկությունը։ Այն իրականությանը չի համապատասխանում։ Բոլոր 5 մեքենաներն էլ այս պահին սարքին են։
Անցած շաբաթ դրանիցից մեկը ինչ-որ ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ էր ընկել և որոշակիորեն վնասվել, բայց այս օրերի ընթացքում արագորեն, նաև աղբահանության հիմնարկի աշխատակիցների ակտիվ ջանքերով մեքենան վերականգնվել է և երեկվանից արդեն սպասարկում է է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին։
Հինգ մեքենաներն էլ աշխատում են, սպասարկում են քաղաքին», - նշեց Հակոբ Կարապետյանը։