00:00:00

ՔՊ-ն կքննարկի Սասուն Միքայելյանի մտահոգությունները. Արայիկ Հարությունյան

16:46, 02 հուլիս 2019

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կքննարկի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ունեցած մտահոգությունները՝ ՔՊ վարչության կազմ ընտրելու, որոշ անձանց կողմից ներքին խմորումների և Աբովյանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նա անդրադարձավ հարցին, թե ինչու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Սասուն Միքայելյանի քննարկումները կուսակցության ներսից դուրս եկան: «Իշխանական քաղաքական ուժ է, մեծացող քաղաքական ուժ է, որը միշտ եղել է հրապարակային, խնդիր չեմ տեսնում, բանավեճ է, և կարգավորումներ կլինեն: Կուսակցությունում կքննարկենք»,-ասաց Հարությունյանը: Անդրադառնալով Սասուն Միքայելյանի այն մտքին, թե վարչության կազմի ընտրություններին կուսակցութան ներսում որոշ անձինք խմբեր էին ձևավորել՝ նա ասաց, որ ներքին խմբեր ինքը չի նկատել՝ հատկապես ընտրությունների ժամանակ: «Պարոն Միքայելյանն ունի մտահոգություններ, մենք նրա արտահայտած մտքերն ու մտահոգությունները անպայման կքննարկենք, դեռ չենք քննարկել այդ հարցը»,-ասաց Հարությունյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր