00:00:00

Արդարադատության փոխնախարարը Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի տնօրենի հետ քննարկել է Պրոբացիայի ծառայության խնդիրները

16:37, 02 հուլիս 2019

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր՝ հուլիսի 2-ին, ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Պեպին Գերիտսին եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Արտակ Կիրակոսյանին: Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ էլեկտրոնային հսկողության մեխանիզմների ներդրման գործընթացին առնչվող մի շարք հարցեր: Փոխնախարարը վստահեցրել է, որ Պրոբացիայի ծառայության վերաբերյալ գործընկերների ներկայացրած բոլոր առաջարկները կքննարկվեն եւ, ըստ անհրաժեշտության, կներառվեն Քրեակատարողական համակարգի բարեփոխումների ռազմավարության նախագծում, որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման: Պեպին Գերիտսն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը Նախարարության հետ առաջիկայում մեկնարկող ծրագրերի միջոցով: Ամփոփելով խոսքը՝ փոխնախարար Խաչիկյանն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում գործընկեր կազմակերպության ջանքերն ուղղված քրեակատարողական քաղաքականության եւ Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր