SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ինչպես նշել են գործակալության աբյուրները, եթե Թուրքիային բացառեն F-35-երի ծրագրից, այն այլընտրանքներ կփնտրի, այդ թվում ռուսական կործանիչների գնումը, միևնույն ժամանակ կզբաղվի սեփական մարտական ինքնաթիռների ու բալիստիկ հրթիռների մշակմամբ։
Նշվում է, որ Անկարան պատրաստվել է նաև Վաշիգտոնի կողմից հնարավոր պատժամիջոցներին՝ կապված ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգերի գնման հետ և արդեն ունեցած ամերիկյան ռազմական տեխնիկայի համար հիմնական պահեստամասերի մեծ քանակություն է կուտակել։