00:00:00

Այս գիշեր Աշոցքում եւ Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչեւ 0 աստիճան. Սուրենյան

12:18, 02 հուլիս 2019

Այս գիշեր Աշոցքում եւ Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչեւ 0 աստիճան. Հունվարյան հուլիս 2019: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Հիշեցնենք, որ նախօրեին Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, որ այս տարվա հուլիսին հանրապետության տարածքի եղանակակալիմայական պայամանների ձեւավորման վրա իրենց հիմնական ազդեցությունն են թողնելու Սեւ ծովից ներթափանցող խոնավ եւ սառը օդային հոսանքները, ինչով պայմանավորված հուլիսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր, իսկ տեղումների քանակը նորմայից ավել. «Սա նշանակում է, որ ունենալու ենք համեմատաբար զով եւ տեղումնառատ հուլիս»,-գրել էր նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր