00:00:00

ԵԱՀԿ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակումը

16:02, 29 հունիս 2019 Աշխարհ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստանի Դաշնություն) և Էնդրյու Շոֆերի (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) հետ, որոնք հանդես են եկել նաև Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի անունից: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից:
Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակն անդրադարձել է համանախագահների գրանցած վերջին հաջողություններին՝ մասնավորապես ապրիլի 15-ին Մոսկվայում և հունիսի 20-ին Վաշինգտոնում համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպումներին: Համանախագահները Սլովակիայի ԱԳ նախարարին են հայտնել են նաև մարդասիրական հարցերում գրանցած առաջընթացի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակման մասին:
Լայչակն իր լիակատար աջակցությունն է հայտնել Մինսկի գործընթացին և համանախագահների աշխատանքին, ինչպես նաև լարվածությունը նվազեցնելու և խաղաղության ու բանակցությունների գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտ ստեղծելուն ուղղված ջանքերին:
Մեկնաբանելով գերիների փոխանակումը՝ ԵԱՀԿ գործող նախագահն ասել է. «Մենք ողջունում ենք այս մարդասիրական քայլը»: Նա հավելել է, որ սա «ցույց է տալիս, որ երկխոսությունը հակամարտության հետևանքով տուժած մարդկանց համար կարող է դրական արդյունքներ գրանցել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր