00:00:00

Էրդողանը հայտնել է Սինոպի ատոմակայանի նախագծի չեղարկման մասին

03:53, 29 հունիս 2019 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճապոնական «Nikkei» թերթին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Ճապոնիայի հետ համատեղ իրականացվելիք Սև ծովի ափամերձ Սինոպի նահանգում ատոմակայանի նախագծի ճակատագրին։ Էրդողանը մասնավորապես նշել է, որ Ճապոնական կողմի ներկայացված զեկույցում նախագծի ընդհանուր արժողությունն ու իրականացման ժամանակացույցը զգալիորեն տարբերվում են ձեռք բերված նախնական պայմանավորվածություններից և անընդունելի են թուրքական կողմի համար։ Թուրքիայի նախագահը շեշտել է իրենց պատրաստակամությունը Ճապոնիայի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը խորացնելու առումով և ընդգծել, որ այդ համագործակցությունը միայն ատոմակայանի կառուցում չի ենթադրում։ Էրդողանն, այնուամենայնիվ, Թուրքիայում մինչև 2023 թվականը ատոմային էներգիայի զարգացմումը ներկայացրել է որպես իրենց առջև դրված առաջնահերթ խնդիրներից մեկը։ ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր