00:00:00

Վալենտինա Մատվիենկոն աշխատանքային այցով Հայաստան կժամանի

03:13, 29 հունիս 2019 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը հայտարարել է, որ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ «Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստանը աշնանը կարող է զուգորդվել երկու երկրի համագործակցության հարցով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի հետ: Միջոցառումը նախատեսվում է անցկացնել Գյումրիում հոկտեմբերին», -  Rusarminfo-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը: Մատվիենկոյի՝ Հայաստան կատարելիք աշխատանքային այցի մասին վերջինս հայտնել է Մոսկվայում երկու տարվա դադարից հետո կայացած Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստի ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր