ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է բնորոշում: Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր նամակում նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները:
Նամակի առաջին մասը ներկայացնում ենք ստորև.
«Մեծարգո տիկնայք և պարոնայք
- Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր պրն. Հրայր Թովմասյանը, նույն կուսակցության անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ պրն. Ա. Բաբլոյանի կողմից 2018թ.-ի մարտի 1-ին առաջադրվել է Դատարանի անդամի պաշտոնում, որում ընտրվել է հաջորդ օրը՝ 2018թ.-ի մարտի 2-ին՝ 2015թ.-ի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր կանխատեսելիորեն 40 օր: Այսինքն, իր կուսակցության առաջադրմամբ և իր կուսակցության նշանակմամբ պրն. Թովմասյանն իր կուսակցության ծանրակշիռ մասնակցությամբ մշակված սահմանադրական փոփոխությունների նախագծում նախատեսված դատավորի պաշտոնավարման համար 12-ամյա սահմանափակման վրա հասնելուց 40 օր առաջ նշանակվել է Դատարանի անդամ, ինչով նա, ընկնելով 213 հոդվածի ազդեցության տիրույթ՝ դուրս է մնացել իր պաշտոնավարման 12-ամյա սահմանափակման ազդեցությունից: Սրանով իսկ իր կյանքի տևողությամբ շարունակելով Դատարանը պահել անցումային կանոնների ազդեցության տակ՝ իր և իր նախկին կուսակցության համագործակցությամբ հետաձգելով Սահմանադրի նախանշած և սահմանած ընթացակարգով և տեսքով Սահմանադրական դատարանի վերջնական ձևավորման պահը՝ գրեթե կրկնակի ավելի ժամկետով (մոտ 17 տարի), քան հենց Սահմանադրությունների կյանքն է Հայաստանում.
- Այնուհետև՝ Դատարանի անդամ նշանակվելուց հետո 20-րդ օրը, երբ 2015թ.-ի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր կանխատեսելիորեն 20 օր, Դատարանի անդամ պրն. Հ. Թովմասյանը, իր նախկին (20-օրյա վաղեմությամբ հրաժարված) կուսակցության առաջադրմամբ և իր նախկին կուսակցության նշանակմամբ իր կուսակցության ծանրակշիռ մասնակցությամբ մշակված սահմանադրական փոփոխությունների նախագծում նախատեսված Դատարանի նախագահի պաշտոնավարման համար 6-ամյա սահմանափակման վրա հասնելուց 20 օր առաջ նշանակվել է Դատարանի նախագահ՝ դրանով իսկ օգտվելով 213 հոդվածի իր կողմից տրված մեկնաբանությունից՝ դուրս մնալով այս կարգավիճակում իր պաշտոնավարման 6-ամյա սահմանափակման ազդեցությունից: Այսու, իր նախկին կուսակցության կողմից նշանակվելով Դատարանի նախագահի պաշտոնում, իսկ Սահմանադրության 213 հոդվածի իմ կողմից մերժելի մեկնաբանությամբ իր պաշտոնավարումը դիտարկվելով որպես Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Դատարանի նախագահի պաշտոնավարում ցմահ ժամկետով՝ մինչև իր 65 տարեկան լրանալը (ըստ 2005թ.-ի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված ժամկետ), ոչ միայն սրանով Դատարանը մեկ մարդու կյանքի տևողությամբ արգելափակվել է անցումային դրույթների ազդեցության տիրույթում, փաստացի նաև՝ Սահմանադրի նախնական և իրական նպատակներին հակառակ (ունենալ Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Դատարան՝ դատավորների կողմից ընտրվող նախագահով), այլ սրանով փաստացի արգելափակվել է մեկ մարդու կյանքի տևողությամբ Հայաստանի սահմանադրական արդարադատության ատյանի դատավորների կողմից Դատարանը ներկայացնող պաշտոնատար անձին ընտրելու իրավունքը՝ նվազագույնը 3 անգամ՝ առանց որևէ ողջամիտ պարզաբանման դատավորների այս՝ ներդատարանական ինքնավարության կարևորագույն և ընդգծված հարգանք պահանջող իրավունքը մեկ առանձին վերցրած կուսակցության և իր նախկին անդամի կողմից սահմանափակելու մասին.
- Անհնար է անտեսել, որ վերը նշված երկու լրջագույն որոշումները կայացրած Ազգային ժողովն ինքնին ձևավորված է եղել 2015թ.-ի Սահմանադրությամբ նախատեսված ընտրակարգով, որի նոր բաղադրիչը՝ կայուն մեծամասնության ապահովման նպատակով հաշվարկը կիրառելի է եղել 2017թ.-ին ընտրված Ազգային ժողովի դեպքում: Արդ, որևէ դեպքում պատկերացնելի չէ, որ Սահմանադիրը, Սահմանադրության փոփոխություններով ընդունելով և մեծապես գնահատելով Դատարանի դիրքն ու դերը, և, որպես դրա հավաստում Դատարանի դատավորի ընտրության համար պահանջ նախատեսած լինելով Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 3/5 ձայները, 2015թ.-ի դեկտեմբերի 6-ից մինչև 2018թ.-ի ապրիլի 9-ը նախատեսված ժամկետում թույլ տար, որ ընտրողների ձայների կեսից ավելիից էականորեն ավելի քիչ ձայն հավաքած որևէ քաղաքական ուժ ի վիճակի լիներ ընտրել Դատարանի անդամ (իսկ նույն մեկնաբանության համաձայն նաև՝ դատավոր), որը ոչ միայն պետք է հավասարապես ընդունվեր առնվազն 3/5 ձայներ ստացած դատավորների Դատարանում, այլ նաև պաշտոնավարեր այդ դատավորներից 1,5 անգամ ավելի ժամկետով, առանց ողջամիտ որևէ բացատրության.
- Ես՝ այլևս Դատարանի դատավորի երդման թելադրանքով, չեմ կարող լռություն պահպանել նաև այն իրողության կապակցությամբ, որ Սահմանադրի նպատակներին հակոտնյա այս գործընթացի հնարավորությունը ծնվել է Դատարանի նախկին նախագահ պրն. Գ. Հարությունյանի կողմից իր պաշտոնավարման առավելագույն ժամկետը լրանալուց 22 օր առաջ Ազգային ժողովի նախագահ պրն. Ա. Բաբլոյանին իր հրաժարականի դիմումով դիմելով: Մասնավորապես՝ վերջինս 2018 թվականի մարտի 2-ին հայտարարել էր. «Համաձայն «ԱԺկանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդհոդվածի 1-ինմասի՝հայտարարում եմ, որ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել»: Ես ամենևին էլ պատահական չեմ համարում ժամանակագրական պատահականություններն այս իմաստով. Ազգային ժողովի հերթական նիստերն ավարտվում էին 2018թ.-ի մարտի 23-ին, ինչը համընկնում էր պրն. Գ. Հարությունյանի պաշտոնավարման վերջին օրվա հետ, իսկ հաջորդ հերթական նիստը պետք է տեղի ունենար 2018թ.-ի ապրիլի 10-ին, այսինքն՝ Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելուց մեկ օր հետո (երբ Դատարանի նախագահը պետք է ընտրվեր դատավորների կազմից և կողմից): Մինչդեռ, անհասկանալիորեն 22 օր տրված հրաժարականի փաստի հետաքրքիր զուգադիպմամբ, պրն Հ. Թովմասյանը ձեռք էր բերել Դատարանի նախագահ ընտրվելու հնարավորությունը ոչ միայն ցմահ պաշտոնավարման ժամկետով (այսինքն՝ 3 անգամ ավել, քան մի քանի օր անց ուժի մեջ մտնող Սահմանադրությամբ էր նախատեսվում), այլ նաև՝ իր կուսակցության կողմից այս պաշտոնում ընտրվելու հնարավորությունը, դատավորների կողմից ընտրվելու կարգի փոխարեն: Արդ, այսպիսի գործելաոճով և մեխանիզմների գործադրմամբ Դատարանի դատավորների կողմից Դատարանի նախագահ ընտրելու Դատարանի ներքին ինքնավարության դատավարական մեխանիզմը չեզոքացնելը, որը տեղի է ունեցել, եթե պատահականություն համարել, ապա խիստ անհավանականորեն ճշգրիտ զուգադիպած փաստերի հերթականության բերումով, լիովին խոցելի են դարձնում Սահմանադրության 213 հոդվածի մինչ այսօր ներկայացված մեկնաբանությունը, որը, այս իրողությունների փաստմամբ, ոչ միայն չի բխում Սահմանադրի կամքից, այլև՝ ուղղակիորեն դրա իրագործմանը դեմ «փաստերի պատահական հաջորդականությունների» հարուցմամբ ուղղակիորեն հանդիսանում է Սահմանադրի նպատակների իրագործման խոչընդոտ:
- Ազգային ժողովիկողմից 1995թ.-ի նոյեմբերի 20-ին ընդունված «Սահմանադրականդատարանի մասին» օրենքի համաձայն Դատարանի անդամի երդման տեքստն է. «Ստանձնելով սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը, Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ` պահպանելՍահմանադրությունը, լինել անաչառ, բարձր պահել սահմանադրական դատարանի անդամի կոչումը»: Սույն տեքստն անփոփոխ պահպանվել է նաևԱզգայինժողովիկողմից 1997թ.-ի դեկտեմբերի 9-ին ընդունված «Սահմանադրականդատարանի մասին» օրենքում.
- Ազգային ժողովիկողմից 1995թ.-ի նոյեմբերի 20-ին2006թ.-ի հունիսի 1-ին ընդունված «Սահմանադրականդատարանի մասին» օրենքի համաձայն Դատարանի անդամի երդման տեքստը փոփոխվել է ըստ հետևյալի. «Ստանձնելով սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, հավատարիմ մնալ սահմանադրական դատարանի անդամի կոչմանը».
- 2018 թվականիհունվարի 17-ին ընդունված «Սահմանադրականդատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն Դատարանի դատավորի երդման տեքստը հետևյալն է. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը:»