00:00:00

Վանա լճի ափերը ձիավորներից կազմված ստորաբաժանումներն են հսկելու

01:01, 29 հունիս 2019 Աշխարհ

Թուրքիայի Վանի նահանգի Էրդեմիտ (Արտամետ) շրջանի առափնյա անվտանգությունն ապահովելու համար Վանի նահանգային ժանդարմերիան նոր ստորաբաժանում է ստեղծել՝ կազմված ձիավորներից։ Այս նոր ստորաբաժանման պարտականությունն է ապահովել ափամերձ շրջանում խաղաղ բնակիչների և զբոսաշրջիկների անվտանգությունն ու հանգստությունը։ Ստորաբաժանումը համագործակցելու է նաև ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների հետ։ Հատկապես այն հատվածներում, որտեղ մեքենաների կամ ոստիկանական մոտոցիկլետների համար մուտք գործելը դժվար կլինի, ձիավորների ստորաբաժանումները օգնության կհասնեն։ ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր