00:00:00

Իմ դերով ես ցանկանում եմ հայ կանանց ոգևորել. Աննա Հակոբյան

22:43, 27 հունիս 2019

«Ես վստահ եմ, որ կանայք կարող են մեծ դերակատարում ունենալ հասարակական կյանքում, և դժբախտաբար Հայաստանում, մինչ Թավշյա հեղափոխությունը կանայք ճնշված էին և չունեին բավարար խիզախություն հասարակական ու քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն իրականացնելու համար:
Ինձ հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ եմ ես այսքան ակտիվ, այսքան շատ աշխատում: Իմ դերով ես ցանկանում եմ հայ կանանց ոգևորել, որ լինեն ավելի ակտիվ: Ես ցանկանում եմ նրանց ցույց տալ, որ նրանք կարող են հասարակական-քաղաքական գործունեությունը համատեղել տնային տնտեսուհի լինելու և երեխաներ խնամելու հետ:
Մենք կարող ենք աջակցել մեր ամուսիններին, հոգ տանել մեր ընտանիքների մասին և միաժամանակ մեր նպաստը բերել մեր հասարակությանը, հանուն մեր ընտանիքների»:
Հատված The Armenian Mirror-Spectator պարբերականին տրված հարցազրույցից
Բլուզը՝ հայկական Alex բրենդի Բրոշը՝ հայկական Մոհիտաս բրենդի

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր