00:00:00

Աբդուլլահ Գյուլը ցանկանում է հայ տնտեսագետ Աճեմօղլուին ընդգրկել նոր կուսակցության հիմնադիր կազմում

02:03, 28 հունիս 2019 Աշխարհ

Թուրքիայում  շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) մի շարք ներկա ու նախկին անդամներ նախաձեռնում են ստեղծել նոր կուսակցություն: Այդպիսով պնդումներ կան, որ Թուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը ցանկանում է նոր ստեղծվելիք կուսակցության հիմնադիր կազմում ներառել աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին: Վերջինս բնակվում է ԱՄՆ-ում: Նշվում է, որ կուսակցությունը ղեկավարելու է Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը: Աղբյուրի փոխանցմամբ` Բաբաջանի ղեկավարությամբ իրականացվող գործընթացի կուլիսներում բացի Գյուլից կան նաև արդարատության նախկին նախարար Սադուլլահ Էրգինը, ներքին գործերի նախկին նախարար Բեշիր Աթալայը և լրագրող Ֆեհմի Քորուն: Թուրքական աղբյուրը հետևյալ կերպ է անդրադարձել Տարոն Աճեմօղլուի հանգամանքին. «Այն ժամանակ, երբ Գյուլը նախագահ էր, Աճեմօղլուին «Մշակույթի և արվեստի» մեդալով էր պարգևատրել: Գյուլը ցանկանում է, որպեսզի Աճեմօղլուն զբաղվի նոր կուսակցության «տնտեսական» հարցերով: Աճեմօղլուն աշխարհում ամենից շատ մեջբերվող առաջին 10 տնտեսագետներից մեկն է: Նա դասախոսում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Տեխնոլոգիական ինստիտուտում: Հայ ընտանիքի զավակ Աճեմօղլուն Թուրգութ Օզալի նախագահության ժամանակ ամուսնացել էր պետնախարար Իսմայիլ Օզդաղլարի աղջկա հետ»: Հիշեցնենք, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Գյուլը և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, որոնք եղել են իշխող AKP-ի հիմնադրման ակունքներում, ավելի վաղ հայտնել էին նոր կուսակցության ստեղծման մասին:
Աղբյուր`  ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր