00:00:00

Բակո Սահակյանը Տիգրանակերտում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

21:07, 27 հունիս 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին Տիգրանակերտում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն գյուղատնտեսության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հատուկ ուշադրություն է դարձվել ոռոգման եւ հակահրդեհային աշխատանքների իրականացմանը: Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր