00:00:00

«Էսքան տարի մի հավաբուն չենք կարողանում առնել, իրեն էդ ունեցվածքը որտեղի՞ց»

18:10, 27 հունիս 2019

Արդեն երեք օր է, մոտ  մեկ տասնյակ եղվարդցի Կառավարության դիմաց բողոքի ակցիա է իրականացնում։  Կառավարության բակում են գիշերում ոչ միայն չափահաս մարդիկ, այլև երեխաներ։ Irakanum.am-ի հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը պատմեց՝ իրենց վտարել են Եղվարդի խճուղու 11-րդ շենքում, որն ավերված է եղել։
Բնակիցները դռներ, լուսամութտներ են դրել, իրենց համար բնակության պայմաններ ստեղծել, սակայն մի քանի օր առաջ պարզվել է՝ այդ շենքը ունի սեփականատեր՝ Գուրգեն Զաքարյանը, ի բնակիչներին վտարել են շենքից։
«Մենք հու-հու էինք անում, Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու համար փողոց էինք   փակում, որ այսպե՞ս լինի, որ փողոցում մնանք, մեր բողոքի ձայնն էլ չլսե՞մ, մեզ չաջակցե՞ն», -   ասաց քաղաքացիներից մեկը։ «Էսքան տարի  մի հավաբուն չենք կարում առնենք, էդ մարդուն էդ ունեցվածքը որտեղի՞ց,  էդ ո՞նց միանգամից էդ շենքի տերը դարձվավ, էդքան սեփականություն ձեռք բերեց», -   ասաց քաղաքացիներից մեկը ՝  նշելով՝ իրենց  շենքը, որտեղ ապրել են, այժմ պատկանում է  Գուրգեն Զաքարյանին։ Բողոքի ակցիա իրականացնողները նշեցին՝ վերջինս սերտ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի ու նրա եղբոր հետ։ Քաղաքացիներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ պատրաստ է ինքնավնասում էլ անել, եթե իրենց խնդիրը լուծում չստանա։ «Իմ երեխեքի համար ինձ  վարի կտամ»,-  ասաց քաղաքացին։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Տեսանյութն՝ այստեղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր