00:00:00

Վրաստանում ձերբակալված հայ վարորդն ազատ է արձակվել

13:46, 27 հունիս 2019

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ որ հունիսի 24-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։ Սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և վերոնշյալ գործի առնչությամբ հանդես կգա հավելյալ հայտարարություններով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր