00:00:00

Կառավարությունը  մաքսային արտոնություն տրամադրեց  «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ին

13:06, 27 հունիս 2019

  Այսօր Կառավարությունը որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում  մաքսային արտոնություն տրամադրել  «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ին:  Այս  ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 350 մլն դրամի ներդրում սարքավորումներ ձեռք  բերելու և շինարարական աշխատանքներ  իրականացնելու  համար: Ներմուծվող հումքը օգտագործվելու է հագուստի արտադրության մեջ։ «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ում  այժմ  կա 204 աշխատատեղ։ Աշխատողակիցները ստանում են 110 հազար դրամ միջին աշխատավարձ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել   ևս 12 նոր աշխատատեղ՝ 130 հազար դրամ միջին աշխատավարձով։ «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ին  մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 81 մլն 582 հազար դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր