Այսօր Կառավարության նիստի ընթացքում աշխատանքի և սեցիալական հարցերի փոխնախարար Գ․ Գասպարյանը անդրադարձավ ՀՀ նվազագույն աշխատավարձի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին։
Փոխնախարարը շեշտեց՝ ԱԺ պատգամավորների կողմից առաջարկված նախագծի համաձայն՝ նախատեսվում էր նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացնել ՝ հասցնելով 63 հազար դրամ։
Գեմաֆին Գասպարյանը նշեց՝ իրենք ուսումնասիրություններ են կատարել և որոշել՝ նվազագույն աշխատավարձը կարելի է բարձրացնել՝ հասցնելով 68 հազար դրամի։
«Մենք Աժ-ում զեկուցում ենք ունենալու, կներկայացնենք այդ հիմնավորումները», - ասաց Գեմաֆին Գասպարյանը։