00:00:00

Կառավարության նիստը՝ ուղիղ

11:15, 27 հունիս 2019

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 52 հարց է: Հարցերից 35-ը չզեկուցվող են, երկուսը՝ գաղտնի: Կառավարությունը կքննարկի պետական գույքի օտարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով հանձնաժողով ստեղծելու, օտարման ներկայացվող, օտարման ենթակա և օտարման ոչ ենթակա պետական գույքի ցանկերի օրինակելի ձևերը հաստատելու մասին որոշման նախագիծը: Կհաստատվի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները, կներկայացվի «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագիծը, ինչպես նաև գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված  տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար որոշ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին նախագիծը։     https://www.youtube.com/watch?v=oatUmhvQa1Y

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր