00:00:00

Աշխարհը իրականում շատ փոքր է. Արսեն Թորոսյան

23:22, 26 հունիս 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրել․ Այսօր Ժնևում պատահական հանդիպեցի մեր հայրենակից Ժիրայր Ռաթևոսյանին (Jirair Ratevosian), ով աշխատում է Գիլեադ (Gilead Sciences) ընկերությունում, որի օգնությամբ մենք շուտով սկսելու ենք Հեպատիտ Ց-ի ազգային ծրագիրը և բուժելու տարեկան 1000 պացիենտի և Քեվին Օզբորնին, ով ՁԻԱՀ-ի միջազգային միության (International AIDS Society) գործադիր տնօրենն է և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային առաջամարտիկներից։ Պարոն Օզբորնին հրավիրեցի Հայաստան, որպեսզի ծանոթացնեմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում մեր երկրի ձեռքբերումներին, ինչպես նաև քննարկելու միության հետ հետագա համագործակցության հնարավորությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր