00:00:00

8 տարվա դադարից հետո վերագործարկվել է Թեհրան-Վան գնացքը

02:46, 27 հունիս 2019 Աշխարհ

Վանում 2011թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո ուղևորափոխադրումները դադարեցրած Թեհրան-Վան գնացքը կրկին դուրս է եկել ռելսերի վրա: Վերագործարկումից հետո ուղևորափոխադրող գնացքը Թեհրանից 79 ուղևոր է տեղափոխել Վան: 2015թ. թուրք-քրդական բախումների հետևանքով դադարեցվել էին նաև Վան-Թավրիզ ուղևորափոխադրումները: Այդպիսով դադարել էր նաև երկաթուղու միջոցով երկու երկների հաղորդակցությունը: Նշվում է, որ Թեհրան-Վան գնացքն այսուհետև շաբաթական երկու անգամ ուղևորափոխադրում կիրականացնի: Այդ ուղևորափոխադրումներով նպատակ կա ուժեղացնել Իրան-Թուրքիա տնտեսական հարաբարությունները: Գնացքի տոմսերի արժեքը սկսվում է 165 թուրքական լիրայից (մոտ 30 դոլար):
Աղբյուր`  ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր