00:00:00

Լոռու մարզում ժայռ են պայթեցրել՝ սողանքը վերացնելու համար

22:18, 26 հունիս 2019

Լոռու մարզի Աթան համայնքի տարածքում երեկ՝ հունիսի 25-ին, սողանքի վերացման ուղղությամբ գործողություններ են իրականացվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Մարց-Աթան ավտոճանապարհի 25 կմ հատվածում մոտ 200 մետր երկարության հատվածը սողանքային է եւ վտանգ է ներկայացնում վարորդների ու անցորդների համար։ Հետազոտման աշխատանքները սկսվել են մոտ 1  ամիս առաջ, որոնց արդյունքում որոշվել է սողանքի արհեստական իջեցումն իրականացնել պայթեցման միջոցով։ Ըստ աղբյուրի՝ ողջ ժայռի տակով ջուր է հոսում և պետք էր բացել ջրի հոսքն ու արագացնել սողանքային հատվածի իջեցումը։ Սակայն պայթցումից հետո պարզ է դարձել, որ ամբողջ շերտը չի իջել, և սողանքի վտանգը դեռ առկա է։ Ներքևի հատվածն իջել է, սակայն մասնագետները նշեցին, որ 1-2 օրից վերևի մասն ինքն իրեն կփլուզվի։ Կառավարությունը հետազոտության ու պայթեցման աշխատանքների համար հատկացրել է մոտ 25 մլն դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր