00:00:00

«Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրի շենքը կվերադարձվի Երեւան համայնքին

22:05, 26 հունիս 2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեսբուքի իր էջում գրում է․ «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրի շենքը կվերադարձվի Երեւան համայնքին: «Հունիսի 30-ին ծանուցման ժամկետը լրանում է, եւ Երեւանի քաղաքապետարանը միակողմանի լուծում է պայմանագիրը՝ մանկապարտեզը վերադարձնելով համայնքին»,- ավագանու հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց քաղաքապետի տեղակալ Tigran Virabyanը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Վերոնիկա Գեւորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրի շենքն ու հողատարածքը 2008 թվականին 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման է հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր