Նվիրե՛նք երեխաներին վառ տպավորություններ՝ իրենց իսկ մասնակցությամբ
Սա ավելին է, քան պարզապես ճամբարը:
Սա անգլերենի զարգացման բացառիկ հարթակ է, հետաքրքրաշարժ ու զվարճալի միջավայր, որտեղ երեխաներն ապրում են բոլորովին նոր ու գրավիչ միջավայրում, որտեղ յուրաքանչյուր երեխա համարվում է «ալֆա-մասնակից» և գործուն թիմակից: Ինչպե՞ս ստեղծել թիմ և ինչո՞ւ:
Գործել թիմո՞վ, թե՝ միայնակ:
Այս հարցերի պատասխանը Ձեր երեխան կգտնի հատուկ մշակված հեղինակային ծրագրով (անգլերենով) գործող “Grow with English” դպրոց-ճամբարում:
Մեր ճամբարում երեխաները մասնակցում են բազմաբնույթ ուսումնական նախագծերի՝ միջազգային փորձառու մասնագետների աջակցությամբ:
Ամառային ճամբարը ոչ միայն հաճելի ծանոթությունների և անգլալեզու ուրախ հանդիպումների վայր է, այլ տպավորիչ, հետաքրքրաշարժ և զարգացնող զբաղմունքների միջավայր. անգլալեզու բեմադրություններ, երգեցողություն, մրցույթներ, խելացի խաղեր, ստեղծագործական շնորհանդեսներ, բանավեճեր: Մեր ճամբարում երեխաները ձեռք են բերում նոր հմտություններ, որոնք անմիջականորեն կիրառում են իրենց շփումներում: Մենք կարևորում ենք դեռահասի զարգացումը՝ ապահովելով առանձնահատուկ պայմաններ. խաղ և կանոններ:
Մենք ապացուցում ենք, որ խելացի, բարի, ընկերասեր լինելը, առողջ ու ակտիվ ապրելակերպը և սովորելը արդեն շատ արդիական են, նորաձև ու զիլ:
«ԱՅԲՈՒԲԵՆ» կրթամշակութային կազմակերպության ամառային ճամբարի կազմակերպման հարուստ փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երեխա բացառիկ է, ուստի նրա տաղանդը պետք է բացահայտել ճիշտ ժամանակին և ուղղորդել ճիշտ հունով:
Ամառային ճամբարից հետո ստեղծագործելը կդառնա երեխայի սիրած զբաղմունքը:
Նա բավականություն կստանա ուսումնառությունից, ինքնազարգացումից:
Երեխան շրջապատված կլինի իր հետաքրքրությունները կիսող ընկերներով:
Վառ տպավորությունները նրա կդարձնեն հաջողակ:
Մենք հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր սիրում են երգել, պարել, նկարել ու նկարահանել, ասմունքել, ստեղծագործել, հետազոտել, խաղալ, հետևել, սովորել, ունկնդրել, առաջնորդել, համագործակցել, հայտնագործել...
Ինչպե՞ս հասնել ցանկալի արդյունքի:
| Մեր նպատակն է՝ | |
| v խրախուսել երեխայի ստեղծագործելու, նորը որոնելու, դժվարությունները հաղթահարելու, ինքնահաստատվելու ձգտումները v խթանել երեխայի ինքնավստահությունը, վճռականությունը, ինքնահսկողությունը, ինքնադրսևորումը, ինքնակառավարումը v զարգացնել կազմակերպչական, ստեղծագործական, հաղորդակցական հմտությունները v օգնել երեխային որոշելու իր հետաքրքրությունների շրջանակը v հնարավորություն տալ երեխային հանդես գալու մեծ լսարանի առջև, ստեղծագրծական և հետազոտական փորձառություն ձեռք բերելու v կարևորել հարգանքը ուրիշների նկատմամբ, պատասխանատվության զգացումը | v ապահովել օտարալեզու իրական միջավայր և ստեղծագործական մթնոլորտ v ստեղծել անգլերենով շփվելու ամենատարբեր իրավիճակներ v ակտիվացնել պասիվ բառապաշարը v զարգացնել անգլերենով հաղորդակցվելու հմտություններ և կարողություններ v ապահովել հասակակիցների հետ ներդաշնակ հարաբերություններ v սովորեցնել երեխային ամենակարևորը՝ իրատեսական նպատակ դնել և հասնել դրան սեփական գիտելիքների, հմտությունների և կարողությունների միջոցով՝ թիմի հետ |
- լեզվիմտապահումըվառտպավորություններիմիջոցով.
- լեզվիյուրացումըմիայնանգլերենովհաղորդակցվելումիջոցով` ըստլեզվիիմացությանաստիճանի.
- գործունհաղորդակցումը` տպավորիչուբազմազանառօրյայիկազմակերպմամբ.
- ուսումնականևզվարճանքայինծրագրերիհամակցումը.
- հանգստիևինտելեկտուալզարգացմանզուգակցումըստեղծագործական, բարոյահոգեբանականևկենցաղայինբարենպաստմիջավայրում:
- յուրաքանչյուրմասնակցիանհատականության, իրավունքներիևարժանապատվությանգերակայությունը.
- լեզվիլիարժեքյուրացումնառանցպարտադրանքի.
- ստեղծագործական միջավայրի ապահովումը.
- հասակակիցներիհետներդաշնակհարաբերություններիապահովումը:
- անգլալեզուիրականմիջավայրիևստեղծագործականմթնոլորտիապահովում.
- անգլերենովշփվելուամենատարբերիրավիճակներիստեղծում.
- պասիվ բառապաշարի ակտիվացում.
- անգլերենով հաղորդակցվելու հմտությունների և կարողությունների զարգացում.
- թեմատիկ էքսկուրսիաների կազմակերպում:
- նախավարժանք` անգլերենով.
- լեզվի ուսուցման պարապմունքներ.
- բառապաշարի հարստացում և ամրապնդում բնական իրավիճակների ստեղծմամբ՝ առանց բառարանի օգնության.
- թեմատիկ էքսկուրսիաներ գործածական անգլերենով.
- անգլերեն լեզվով ֆիլմերի, մշակութային հաղորդումների դիտում, քննարկում.
- կարաոկե (անգլիական երգեր), դիսկոտեկ, խաղեր` միշտ և ամենուրեք, ելույթներ, բեմականացումներ.
- թենիս, բիլիարդ, մարզական խաղեր.
- բացօթյա տաքացվող լողավազան: