00:00:00

Քաղաքապետարանը քննարկում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը. փոխքաղաքապետ

18:28, 26 հունիս 2019

Այս պահին քննարկման փուլում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ «Սա լինելու է վճարովի ծառայություն այն ծնողների համար, ովքեր ուզում են, որ իրենց երեխան սահմանված ժամից ավել մնա մանկապարտեզում: Հիմա հաշվարկային փուլում ենք և շուտով հստակ կարող ենք ասել՝ ինչ կարժենա այս ծառայությունը: Տարընթերցումներից խուսափելու համար նշեմ՝ Երևանում մանակապարտեզները վճարովի չեն դառնում, խոսքը՝ երկարօրյա, ընտրովի և հավելյալ ծառայության մասին է»,- ընդգծեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր